Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել՝ բանակի թվաքանակն ավելացնելու մասին, փոխանցում է ТАСС-ը: «Ես հրամանագիր եմ ստորագրել Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացման մասին: Այն նախատեսում է բանակի համալրում՝ 100 հազարով, բնակարանաշինության ծրագրի ընդլայնում, զինվորականների աշխատավարձերի բարձրացում»,- նշել է Զելենսկին՝ Գերագույն ռադայի նիստի ժամանակ:

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ուկրաինական բանակը ՆԱՏՕ-ի երկրների ԶՈՒ-ից թույլ չէ: