Այսօր՝ փետրվարի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում (ասֆալտբետոնե ծածկը բաց է) տեղ-տեղ մերկասառույց է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքը (ասֆալտբետոնե ծածկին առկա է ձյուն) կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: