Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում. ժամը 08։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Խ. Մխոյանի վարած Bogdan 2110 մակնիշի և 32-ամյա Լ. Ղազարյանի վարած Suzuki ՏX4 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Լ. Ղազարյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն։