ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «1998 թվականի փետրվարի 3-ին Արցախը թշնամուն հանձնելու մտադրությունը խափանելու համար Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլ գործիչների պահանջով իշխանությունից հեռացվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
2022 թվականի փետրվարի 3-ին Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առաջնորդության ներքո գործող ՀԱՅԱՍՏԱՆ և ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ խմբակցությունները կանաչ ճանապարհ հարթեցին Արցախը թշնամուն հանձնած և պետականությունը կործանած Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի նա Հանրապետության նախագահի պաշտոնը վերադարձնի Լևոն Տեր-Պետրոսյանին` կառավարությունը (Նիկոլ Փաշինյան), Սահմանադրական դատարանը (Վահե Գրիգորյան), Բարձրագույն դատական խորհուրդը (Գագիկ Ջհանգիրյան), Ազգային ժողովը (Խաչատուր Սուքիասյան) բարեհաջող կերպով նրան հանձնելուց հետո»։