Ավարտվեց վերջին գործնական օրը ՄԱԿՍ-2013-ում: Ժուկովսկին կդառնա օդանավակայան լոու-քոստերների համար:
«Ռոս Օբորոնէքսպորտը» ստորագրել է 5 համաձայնագիր իտալացիների հետ` հատուկ ավիացիայի ոլորտում: Համաձայնագրերից մեկը նախատեսում է ԲԵ-103 երկկենցաղ ինքնաթիռի նոր տեսակի արտադրությունը` հատուկ նշանակության զորքերի համար:
«Ռուսաստանի ուղղաթիռներ»-ը ցուցադրել են «Շտապ օդնություն ուղղաթիռը» և նոր ՄԻ-38-ը, ցուցադրվել է նաև ՀՕՊ «Պանցիր Ս-1»-ի ղեկավարման կենտրոնը, որը թույլատրում է համակարգել մինչև 6 մարտական մեքենաների գործողութունները, ինչպես նաև աշխատել ընթացքի մեջ` ինչը հանդիսանում է նրա առավելություններից մեկը: Ղեկավարումը իրականցվում է 3 տեսակի կապով 10 կիլոմետրի վրա:
Ռուսաստանը ընթացող տարվա վերջում բաց կթողնի Երկրի զոնդավորման սարք` Եգիպտոսի համար: ՄԱԿՍ-2013-ում «Էներգիա» կորպորացիայի ստենդում ցուցադրվել է արբանյակի մակետը:
Ավիասրահը շաբաթ և կիրակի բաց է այցելուների համար:
Դավիթ Սոֆիյան