Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անգամ ընտրության օրը շարունակում է գրառումներ կատարել Ֆեյսբուքում.

«Այսօրվա որոշ ստատուսներից տպավորություն է ստեղծվում, որ հրապարակում են նախապես հանձնարարված թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների աշխատանքները:

Հաղթողները որոշվել են հետևյալ անվանակարգերում`

ա. ամենաէրոտիկ ընտրախախտում
բ. ընտրակեղծիքի փորձ` մահացու ելքով
գ. ընտրակաշառքային "ատկատ"
դ. ընտրակեղծարարի խոստովանություն գաղտնի ստատուսի միջոցով

Վստահ եմ, հիմնական "գոհարները" դեռ առջևում են»: