Նախախորհրադարանի ֆեյսբուքյան էջը գրում է
Րոպեներ առաջ Երևանի պետական համալսարանի դիմացից բերման է ենթարկվել միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Հարություն Մկրտչյանը, որը մասնակցում էր ուսման վարձավճարների բարձրացման դեմ ուսանողական խաղաղ ակցիային: Ոստիկանությունը ցուցարարներից ապօրինաբար առագրավել է նաև բարձրախոսը: Այս պահին ուսանողները շարունակում են հավաքված մնալ ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց՝ վճռականորեն մինչև իրենց պահանջների բավարարումը: Բոլորին հորդորում ենք միանալ ուսանողների արդար ընդվզմանը: