BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի լրագրողները 24 ժամյա գործադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են հարկադրական հեռացման դեմ, որը պայմանավորված է կադրերի կիճատմամբ: Գրում է Irish Examiner-ը:

«Գործադուլը Գրինվիչի ժամանակով սկսվել է 00:00-ին: BBC -ի լրագրողների ազգային միության անդամները քայլել են ձեռնարկում աշխատատեղերի, ինչպես նաև կորպորացիայում որակյալ լրագրության պահպանման ուղղությամբ: Նրանք զարմացած և հիասթափված են BBC -ի տնօրինության կայացրած որոշմամբ, որոշումներ, որոնք ստիպում են լրագրողներին թողնել իրենց աշխատատեղերը»,- այս մասին գրված էր Լրագրողների ազգային միության պետքարտուղար Մայքլ Սանիստրիտի տարածած հաղորդագրության մեջ:

Իրենց հերթին կորպորացիայի ներկայացուցիչը հայտնեց, որ նրանք հասկանում են, որ հեռացումների հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ: Ներկայացուցիչը նշեց, որ տնօրինությունը ստիպված է ձեռնարկել նման քայլել: