Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների մասին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ վերջին անգամ Դաշնակցության միջոցառման ժամանակ են հանդիպել, ապա՝ Արցախի երեք նախագահների հետ քննարկել են Արցախում տիրող իրավիճակը. անձնական հարցեր չեն քննարկել. «Պետք է կարողանանք սկզբունքային հարցերի շուրջ ձեռք բերել պայմանավորվածություններ: Ինչ-որ հատուկ, լայնածավալ շփումներ չունեմ, եթե ունենք քննարկման հարց, կարող ենք զանգել, իրեր հետ խոսել: Շատ ավելի ակտիվ համագործակցություն է խորհրդարանում»,- ասել է Քոչարյանը: