Ֆիզիկոսների խումբը հայտարարել է երբեւէ ստեղծված ամենաբարձր արտադրողականության միջուկային ժամացույցի մասին, գրում է Space.com-ը։

Ասում են, թե սարքն այնքան ճշգրիտ է չափում ժամանակը, որ 300 միլիարդ տարին մեկ ընդամենը մեկ վայրկյան է կորցնում, ինչը թույլ է տալիս ավելի ճշգրիտ չափել գրավիտացիոն ալիքները, մուգ նյութը եւ այլ ֆիզիկական երեւույթները:


Ատոմային ժամացույցը հետեւում է ատոմների հաճախականությունների ռեզոնանսին, սովորաբար՝ ցեզիումի կամ ռուբիդիումի ատոմների։ Այս գործընթացը թույլ է տալիս նման ժամացույցներին բարձր ճշգրտությամբ չափել ժամանակը: ՆԱՍԱ-ի Deep Space Atomic Clock-ը տիեզերական այնպիսի փորձի օրինակ է, որի դեպքում տեխնոլոգիան երկու տարի փորձարկվում է ուղեծրում:

Ատոմային ժամացույցներն աշխատում են՝ հետեւելով էլեկտրոնների էներգետիկ մակարդակին: «Երբ էլեկտրոնը փոխում է էներգետիկ մակարդակները, այն կլանում կամ արձակում է լույս այնպիսի հաճախականությամբ, որը նույնն է որոշակի տարրի բոլոր ատոմների համար»,- ասվում է համալսարանի նույն հայտարարության մեջ: «Օպտիկական ատոմային ժամացույցները ժամանակը ցույց են տալիս լազերի օգնությամբ, որը կարգավորվում է այս հաճախականությամբ, եւ ժամանակը ճշգրիտ չափելու համար դրան աշխարհի ամենաբարդ լազերներից մեկն է անհրաժեշտ»։