Ուրբաթ ուկրաինական անվտանգության ուժերը հրետակոծել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության վերահսկողության տակ գտնվող 3 բնակավայրերի ուղղությամբ, այս մասին լրագրողներին հայտնել է հրադադարի վերահսկման և համակարգման գրասենյակից, փոխանցում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ներկայացուցչությունը հայտարարել էր, որ ուկրաինացի ուժայինները գնդակոծում են ծանր զինատեսակներից՝ խախտելով հրադադարի ռեժիմը:

Հիշեցնենք՝ նախօրեին էլ Ուկրաինան էր հայտնել իրավիճակի սրման մասին. Լուգանսկի շրջանի՝ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածում՝ զորքերի սահմանազատման գծից ոչ հեռու, գնդակոծվել էր Ստանիցա Լուգանսկայում գտնվող մանկապարտեզը: