Յուրքանչյուր մարդ իր կյանքում ունի ինչ-որ մի իր, որով պարծենում է: Օրինակ 55 ամյա բրիտնացի Ֆրենկ Թերնբրիջը ցանկացել է, որ ամբողջ աշխարհը իմանա, որ նա աշխարհում ամենադիմացկուն զուգագուլպաների տերն է: Ֆրենկը գուլպաները գնել է 25 տարի առաջ և մինչև այսօր չի բաժանվել նրանցից: Այս մասին հայտնում է անգլիական The Telegraph պարբերականը:
Գուլպաների զույգը, որը Թերնբրիջը ձեռք է բերել քառորդ դար առաջ հայրենքի Գլոսթեր քաղաքի շուկայում մինչև օրս ծառայում է նրան: Թերբրիջի խոսքերով նա դրանք հագնում է յուրաքանչյուր շաբաթ, սակայն այդ ընթացքում նեյլոնից և բուրդից կարված գուլպաների վրա ոչ մի ծակ չի բացվել: Հետաքրքիր է, որ բրիտանացին գնել է այդ գուլպաներից երկու հատ, սակայն մեկը շատ շուտ զրկվել է պիտանելիությունից:
«Իմ կինը դրանք լվանում է յուրաքանչյուր շաբաթ: Ես կրում եմ նրանք թե ձմռանը, թե ամռանը: Նրանք շատ հարմարավետ են»,- հպարտությամբ իր գուլպաների մասին է նշում Ֆրենկ Թերնբրիջը: