Ֆրանսահայերի միությունը հայտարարում է հայ-ֆրանսիական բարեկամության և հայ ժողովրդի զարթոնք խորհրդանշող արձանի էսքիզային աշխատանքների մրցույթ։ Այս մասին  տեղեկանում է տեղեկանում ենք ֆրանսահայերի միության ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ Հայաստանից մասնակցությունը խրախուսվում է։


Այն նախատեսված է Փարիզի արվարձանում գտնվող Պալեզո (91120) քաղաքում տեղադրելու համար։

Էսքիզային աշխատանքներն ընդունման վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 12-ը։ Ցանկալի դետալներ են՝ նուռ, ձեռքեր, Հայաստանը խորհրդանշող նախշանշաններ և այլն։

Էսքիզները ուղարկել [email protected] էլ. հասցեին։