ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկելու է նրա հետ Հայաստանի` Մաքսայաին Միության և Ռուսաստանի, Բելոռուսի և Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի հետ համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Հաղորդում է Риа Новости գործակալությունը:
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ երկու երկրների հանդիպումը տեղի է ունենալու երեքշաբթի օրը Մոսկվայում: Նախագահները քննարկելու են համագործակցությունը քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում:
«Կանխատեսված է նաև քննարկել ԱՊՀ-ի տարածքում ինտեգրման գործընթացները: Մասնավորապես Հայաստանի` Մաքսային Միության և Ռուսաստանի, Բելոռուսի, Ղազախստանի հետ միասնական տնտեսական տարածքի համագործակցության հեռանկարները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում բազմակողմանի համագործակցության ակտուալ հարցեր»,- հայտարարել է Ուշակովը:
Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին առևտրային գործընկերն է(արտաքին առևտրի հաշվեկշռում չափաբաժինը կազմում է 23.5%): Դրական առաջընթաց է նկատվում նաև ներդրումային ոլորտում:
«Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կդառնա Անդրկովկասում անվտանգության և կայունության ապահովման հարցերը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա քայլերը»,- ավելացրել է Ուշակովը: