Hraparak.am-ը գրում է․ Տեղեկություն է շրջանառվում, որ ադրբեջանական պատվիրակությանը փորձել են տանել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիր, սակայն համալիրում հրաժարվել են սպասարկել նրանց։
Կապ հաստատեցինք ռեստորանի հետ, որտեղից մեզ պատասխանեցին. «Որևէ ամրագրում ադրբեջանական պատվիրակության համար չի եղել, բայց, եթե լիներ էլ, չէինք պատրաստվում հաստատել ամրագրումն ու սպասարկել»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական պատվիրակության անդամ-պատգամավորները փակվել են հյուրանոցում և սնվում են հենց այնտեղ: