Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհի առաջնորդներին կոչ է արել ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»։
«Ես խոսել եմ Ջո Բայդենի, Օլաֆ Շոլցի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Բորիս Ջոնսոնի հետ։
Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել Պուտինին, Ուկրաինայի և աշխարհի դեմ պատերազմը։ Մենք «հակապուտինյան կոալիցիա» ենք կառուցում։
Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանություն և ֆինանսական աջակցություն Ուկրաինային: Օդային տարածքի փակում։ Աշխարհը պետք է Ռուսաստանին պարտադրի խաղաղություն»,- հայտարարել է նա։