Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխարհին կոչ է արել ստեղծել «հակապուտինյան կոալիցիա»։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

 

«Խոսեցի Ջո Բայդենի, Օլաֆ Շոլցի, Շառլ Միշելի, Անջեյ Դուդայի, Բորիս Ջոնսոնի հետ։ Կոչ եմ անում անհապաղ կանգնեցնել Պուտինին, պատերազմն ընդդեմ Ուկրաինայի եւ աշխարհի։ Ստեղծենք հակապուտինյան կոալիցիա։ Անհապաղ պատժամիջոցներ, պաշտպանական եւ ֆինանսական աջակցություն Ուկրաինային։ Փակել օդային տարածքը։ Աշխարհը պետք է խաղաղություն պարտադրի Ռուսաստանին»,- գրել է նա։