Չեռնոբիլի ԱԷԿ-ը և Գոստոմելի օդանավակայանը անցել են ռուսական զինված ուժերի վերահսկողության ներքո: Այդ մասին ՈՒՆԻԱՆ-ին հայտնել են Ուկրաինայի նախագահի գրասենյակից:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը, մեկնաբանելով Չեռնոբիլի ատոմակայանի կորուստը նշել է, որ «ծանր մարտերից հետո մենք կորցրել ենք վերահսկողությունը Չեռնոբիլի նկատմամբ: ԱԷԿ-ի, միջուկային թափոնների պահեստի վիճակն անհայտ է»:


Ավելի ուշ Ուկրաինայի վարչապետը ևս հաստատել է Չեռնոբիլի գոտու նկատմամբ վերահսկողության կորստի մասին տեղեկությունները: