Ռուսական օդադեսանտային ուժերը միացել են հինգշաբթի Կիևի արվարձանում գտնվող Գոստոմելի օդանավակայանը գրաված դեսանտայիններին ու արևմուտքից ամբողջովին շրջափակել են Ուկրաինայի մայրաքաղաքը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը։
Ըստ նույն հաղորդագրության՝ Գոստոմելի օդանավակայանը գրավելու համար օգտագործվել է շուրջ երկու հարյուր ուղղաթիռ, խոցվել են ուկրաինական ՀՕՊ միջոցները։
«Գործողության ընթացքում ոչնչացվել են շուրջ երկու հարյուր ուկրաինացի ազգայնականներ, ռուսական դեսանտը կորուստներ չունի», - ասված է հաղորդագրությունում։