Կիևի կենտրոնում լսվում են կրակոցների ձայներ, ընթանում են փողոցային մարտեր: Այս մասին փոխանցում է ուկրաինական pravda.com լրատվամիջոցը:

Աղբյուրի հաղորդմամբ ուժեղ պայթյունի կամ ծանր տեխնիկայի ձայներ չեն լսվում: Միևնույն ժամանակ Ցամաքային զորքերը հայտնում են, որ Բերեստեյկոյի մետրոյի կայարանի շրջանում, որտեղ նախկինում հարձակում էր գործել ռուսական կողմը, ուկրաինական զինվորներն այժմ ոչնչացրել են նրանց:


Հիշեցնենք, որ հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։