«ՀՅԴ մեր աղբյուրները հայտնում են, որ Աժ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեկ տարի առաջ սկսել էր գերմաներեն պարապել։ Հարցին, թե անգլերեն գիտես, գերմաներենն ինչիդ Է պետք, նա արձագանքել Է՝ լեզու Է, Էլի։ Հիշեցնենք, Հովհաննիսյանը, ըստ մեր աղբյուրների, առաջիկայում ՀՀ դեսպան է նշանակվելու Գերմանիայում, սակայն համառորեն չի արձագանքում սույն տեղեկություններին։

Նույն աղբյուրները հայտնում են, որ նա իր կուսակիցներից գաղտնի Է պահել, որ դեսպան Է նշանակվելու և հիմա շատերը ՀՅԴ-ում ցնցված են այդ նորությունից։ Ըստ լուրերի՝ դիպկորպուսում պաշտոն Է ստանալու նաև մեկ այլ ՀՅԴ–ական ԱԺ նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը, ով նշանակվելու Է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս»,–գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: