Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերեվարության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետ:
Այս մասին АПА գործակալությանը հայտնել է ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուչության հասարակության հետ կապի բաժնի պետ Իլահա Գուսեյինովը: Նրա խոսքերով հանդիպումը տեղի է ունեցել երեկ: Կոմիտեի միջոցով Հակոբ Ինջիղուլյանը և վերջինիս ընտանիքը փոխանակվել են տեղեկատվությամբ:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 7-ի գիշերը լույս 8-ին անցել էր ադրբեջանական զինված ուժերի կողմից հսկվող տարածքը: Ադրբեջանական կողմը տարբեր պատրվակներով հետաձգում էր հայ գերեվարված զինվորի հանդիպումը ԿԽՄԿ անդամների հետ: Վերջիններիս կարողացան Հակոբին հանդիպել միայն գերեվարումից 12 օր անց օգոստոսի 20-ին: