27,000-ից ավել ճապոնացիներ են հոսպիտալացվել օգոստոս ամսվա ընթացքում ջերմային հարվածից: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը` հղում կատարելով Ճապոնիայի հրշեջ վարչությանը:
Ամենամեծ թվով մարդիկ հոսպիտալացվել են 2010 թվականի օգոստոսին, երբ հիվանդանոցում հայտնվել են 28,000 մարդ:
Այս տարվա օգոստոսին Ճապոնիայի ամբողջ տարածքում հաստատվել է շատ շոգ եղանակ` 35աստիճան ջերմություն: Շատ շրջաններում անգամ արձանագրվել է 40 աստիճան ջերմություն: Անգամ որոշ շրջաններում հաստատվել է ռեկորդային շոգ: Այսպես Սիկոկու կղզու վրա գտնվող Սիմանտո քաղաքում հաստատվել է 41 աստիճանից բարձր ջերմություն:

Անցած շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է շուրջ 1,900 մարդ: Ընդհանուր ամբողջ ամառվա ընթացքում հոսպիտալացվել է 56,000 մարդ, որից 88-ը մահացել է: