Ռուսաստանը երբեք չի մեկուսացվի, շատ ընկերներ ունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ռուսաստանը շատ ընկերներ ունի, և նրան անհնար է մեկուսացնել», – մեջբերում է հեռուստաալիքը Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքերը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունն ուղղված է Ուկրաինային զինաթափելուն, Մոսկվան Կիևին թույլ չի տա միջուկային զենք ձեռք բերել։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, ասել էր, որ Կիևը կարող է վերանայել իր պարտավորությունները Բուդապեշտի հուշագրով, որը նախատեսում էր հրաժարվել միջուկային զենքից՝ անվտանգության երաշխիքների դիմաց։