Ռուսական ՎՏԲ բանկը պատրաստվում է ավարտել եվրոպական գործողություններն արեւմտյան պատժամիջոցների պատճառով, հաղորդում է Financial Times (FT) պարբերականը՝ վկայակոչելով բանկի ներսում իրավիճակին լավատեղյակ մարդկանց:

ՎՏԲ-ն անցկացնում է ներդրումաբանկային գործողություններ Լոնդոնում եւ ունի մանրածախ բանկ Գերմանիայում՝ սպասարկելով 160 հազար հաճախորդի, հաղորդում է «Կոմմերսանտը»:


Սակայն կազմակերպությունում որոշել են, որ Ռուսաստանի սահմաններից դուրս բանկը չի կարող աշխատել ակտիվների սառեցումից եւ SWIFT միջբանկային վճարային համակարգից անջատումից հետո, հաղորդում են FT-ի աղբյուրները:

«Չկան բնականոն ռեժիմում շարունակելու փորձեր»,-ասել է աղբյուրը: «Մենք փորձում ենք անել դա հնարավորինս արագ, սակայն Եվրոպայում գործողությունները շատ ավելի բարդ են, քան Մեծ Բրիտանիայում: Մենք անում ենք հնարավորինս ամեն ինչ հաճախորդներին գումարները վերադարձնելու համար: Չափազանց կարեւոր է, որ մենք դա անենք կանոնակարգված կերպով»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ եվրոպական շուկայից դուրս գալու մասին հայտարարել էր Սբերբանկը: