Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի» լավագույն խաղացողը փետրվարին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 92 տոկոսը, հաղորդում է Շչեցինը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։

22-ամյա ֆուտբոլիստը նաեւ հրավեր է ստացել իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի հավաքականից այս ամիս անցկացվելիք ընկերական խաղերին։


Մարտի 24-ին Երեւանում ազգային թիմը կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, մարտի 29-ին Օսլոյում կհյուրընկալվի Նորվեգիայի թիմին։