Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է Ուկրաինայում կամավորներ ներգրավելու գաղափարին։ Այս մասին Պուտինն ասել է Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ։ Տեղեկանում ենք РИА Новости-ից:
«Եթե տեսնում եք, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են կամավոր հիմունքներով, հատկապես ոչ փողի համար, գալ և օգնել Դոնբասում ապրող մարդկանց, դե լավ, ինչ անել․ դուք պետք է ընդառաջեք և օգնեք նրանց տեղափոխվել պատերազմական գոտի»:
Նա նաև ընդունել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի առաջարկը՝ արևմտյան արտադրության գրավված տեխնիկան Դոնբաս տեղափոխելու վերաբերյալ։
Պուտինի խոսքով՝ «արևմտյան հովանավորները» չեն թաքցնում վարձկանների հավաքագրումը հակամարտությանը մասնակցելու համար և նրանք դա անում են բացահայտ արհամարհելով՝ միջազգային իրավունքի բոլոր նորմերը: