Երևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 3.20 դրամով, առավելագույնը՝ 4.38 դրամով, միջինը՝ 3.62 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 4.70 դրամով, առավելագույնը՝ 5.50 դրամով, միջինը՝ 5.09 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։
Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 505 դրամ է, առավելագույնը՝ 512 դրամով, միջինը՝ 509.47 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 517 դրամով, առավելագույնը՝ 522, միջինը՝ 519.88։
Նշենք, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններից շատ չանցած ռուսական ազգային արտարժույթն սկսեց արժեզրկվել։ Bloomberg բորսայական տերմինալի տվյալների համաձայն, այս պահին ռուբլին աշխարհի ամենաանկայուն արտարժույթն է: Ռուսաստանյան վերլուծաբանները հաստատում են, որ ռուբլու վրա ազդող բացասական գլխավոր գործոնն աշխարհաքաղաքական զարգացումներն են։