Վիա Գրայի» նախկին երգչուհի Տատյանա Կոտովան հերթական անգամ զարմացրել է հանրությանը իր անկեղծ պարերով: Հունիսին երգչուհին ապշեցրել էր Թայլանդում ռեստորանի հաճախորդներին էրոտիկ պար պարելով միանգամից բարի սեղանի մոտ, իսկ վերջերս Սերգեյ Գլուշկոյի հետ, ով ավելի հայտնի է Տարզան կեղծանունով, հետաքրքիր ելույթի հեղինակ է դարձել:
«Здравствуйте, я ваша Пятница»(ողջույն, ես ձեր ուրբաթն եմ) շոուի նկարահանումներին Տատյանա Կոտովայի ելույթի ժամանակ անսպասելի բեմ է դուրս եկել ժյուրիի կազմի մեջ գտնվող Գլուշկոն և սկսել է պարել սեքսուալ երգչուհու հետ: Ելույթի ժամանակ մի պահ այլևս Տարզանը չի համբերել և անցել է իր շուի համար սովորական շոուի շարժումներին: Սերգեյը բեմի վրա է պառկեցրել Տատյանային և զույգը ելույթը շարունակել է արդեն կիսապառկած վիճակում:
Տատյանա Կոտովան, ով շոու բիզնեսի իր գործընկերոջից չի սպասել նման գործողություններ, իրական սկանդալ է ստեղծել Տարզանի համար:
«Ես անգամ չէի էլ կասկածում, որ Տարզանը դուրս կգա և կանի նման բան»,- Heat.ru-ին նշել է Կոտովան:
Տեսնելով երգչուհու ռեակցիան մերկապարի  ոչինչ չի մնացել անելու բացի ծնկի գալը և ներողություն հայտնել: