Խարկովում, գրադի հարվածի հետևանքով մահացել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքի բնակիչ, 26-ամյա Արտյոմ Այվազյանը։
Այս մասին հայտնում է Խարկովում հայկական հյուպատոսի օգնական Համլետ Մարտիրոսյանը՝ հղում կատարելով gorod.dp.ua կայքին։
«Արտյոմը կամավորների (волонтёр) ընտանիքից էր, նրա երկու քույրերը՝ Ալյոնան և Մարիամը, նույնպես կամավորական գործունեությամբ են զբաղվում։
Նրանք բոլորը մեծացել են հայրենասիրությամբ, ոտքի են կանգնել առանց ծնողների։
Նրանք հայտնվել են կրակոցների տակ: Վիրավորվել է Արտյոմի քույրը՝ Ալյոնա Այվազյանը: Նա հիվանդանոցում է, ստացել է բեկորային վնասվածք։ Աղջկան վիրահատել են»,- գրել է նա: