Այսօր Երևանի քաղաքապետարանում անցկացվող ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանին:
Բնակչության պաշտպանության բնագավառում ակտիվ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար Երևանի քաղաքապետը գնդապետ Մուշեղ Ղազարյանին շնորհել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալ:
Շնորհավորելով ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետին և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի համար՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ հետագայում համագործակցությունը ևս կլինի արդյունավետ և օպերատիվ: