ԱՄՆ-ը չի բացառում պատժամիջոցների կիրառումը Չինաստանի դեմ, եթե վերջինն աջակցի Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը հետևելու է Չինաստանի հետագա քայլերին։
«Մենք ունենք մի շարք գործիքներ, որոնք կարելի է դիտարկել, և պատժամիջոցը գործիքներից մեկն է»,- ասել է Փսակին:
Հիշեցնենք` նախօրեին տեղի է ունեցել Բայդենի ու Սի Ծինփինի հեռախոսազրույցը: