Ամբողջ աշխարհի պիցայի պատրաստման վարպետները հավաքվում են Նեապոլում, որպեսզի մասնակցություն ունենան պիցայի պատրաստման աշխարհի առաջնությանը Trofeo Caputo, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-4-ը:
Ընդհանուր առմամբ նախատեսված է 47 պետության 600 պիցայի մասնագետի մասնակցություն:
Նրանք պետք է ցուցադրեն իրենց տաղանդը ութ դասակարգերում` նեապոլիտանական պիցա, դասական պիցա, բարակ պիցա, մետրերով պիցա, սեզոնային պիցա, պիցա առանց գլյուտենի, երիտասարդների պիցա և պիցայի մասնագետների ակրոբատիկ առաջնություն: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը: 
Մրցումները տեղի են ունենում 12-րդ ամենամյա Napoli Pizza Village տոնի շրջանակերում, որը կազմակերպվել է նեապոլիտանական պիցայի մասնագետների ասոցացիայի կողմից, որը տեղի է ունենալու Կարաչոլո ծովափում սեպտեմբերի 3-8-ը:
Ներկայումս ծովափին տեղադրվում են սեղաններ աշխարհում ամենամեծ պիցերիայի համար բաց երկնքի տակ 4400 տեղով:
Այս տարի միջոցառման կազմակերպիչները հուսով են խփել անցյալ տարվա ռեկորդը, երբ տոնակատարություններին մասնակցել էր 300,000 մարդ և պատրաստել 75,000-ից ավել պիցա:
Napoli Pizza Village-ի նորույթը լինելու է պիցայի թանգարանը, որտեղ ներկայացվելու են շուրջ 200 նմուշ, այդ թվում աշխատանքային գործիքները և պիցայի պատրաստման առաջին մասնագետների հագուստները: