Պուտինն այլևս նպատակ չունի գրավել Կիևը, այլ ցանկանում է ստիպել Ուկրաինային հանձնել հարավային և արևելյան տարածքները». Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին:
***
Այսօր՝ մարտի 21-ին, տեղի կունենա ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլը. Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
***
Թրամփի նախկին խորհրդականն ասել է, որ Ռուսաստանը հատուկ գործողություն է իրականացնում Ուկրաինայում պաշտպանության, այլ ոչ թե հարձակման համար RT:
***
Եվրամիությունն աշխատում է Ռուսաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների հինգերորդ փաթեթի վրա, հայտնում է Reuters-ը:
***
Ռուսաստանի բնակիչները WhatsApp-ից ակտիվորեն անցնում են Telegram-ի:
***
Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող «Սումիխիմպրոմ» քիմիական արդյունաբերության գործարանում տեղի է ունեցել ամոնիակի արտահոսք:
***
ԱՄՆ-ը խոստանում է աջակցել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, եթե նրանք զորք մտցնեն Ուկրաինա, սակայն բացառում են սեփական զորքերի տեղակայումը։
Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը:
***
Եթե ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ են մեզ տեսնել դաշինքում, ապա անմիջապես ընդունեք մեզ, քանի որ ամեն օր մարդիկ են մահանում. Զելենսկի CNN
***
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի պնդմամբ՝ «ճակատը գործնականում սառել է», քանի որ ո՛չ ուկրաինական, ո՛չ ռուսական կողմերը բավարար ուժ չունեն իրավիճակն այս կամ այն ուղղությամբ շրջելու համար։
***
ԱՄՆ-ն Անկարայի հետ քննարկում է C-400-ը Կիև ուղարկելու՝ իր դեմ պատժամիջոցները չեղարկելու դիմաց. Պենտագոն
***
Ուկրաինան չի կարող համաձայնվել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կորստի հետ, CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
***
Ներքին տեղահանված անձանց և փախստականների թիվը, որոնք Ուկրաինայում տիրող իրավիճակի հետևանքով հեռացել են այլ երկրներ, հասել է 10 միլիոնի․ տեղականում ենք ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հայտարաությունից:
***
«ՆԱՏՕ-ի դաշնակիցները մեծացնում են իրենց աջակցությունն Ուկրաինային, այդ թվում ՝ զենքի մատակարարման, հումանիտար ուղղությամբ, ինչպես նաև նրա տնտեսությանը բազմամիլիարդանոց օգնության միջոցով»,–ասել է Ստոլտենբերգը:
***
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր պաշտպանված կապով զրույց կանցկացնի Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ղեկավարների հետ ու կքննարկի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության պատասխանը: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Բացի այդ, հաղորդվում է, որ մարտի 24-ին Բայդենը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի երկրների արտակարգ գագաթնաժողովին, իսկ մարտի 25-ին կմեկնի Լեհաստան, որտեղ հաջորդ օրը հանդիպում կունենա երկրի նախագահ Անջեյ Դուդայի հետ: