Երեկ՝ մարտի 20-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 23։15-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Լոռու մարզի Լորուտ գյուղի բնակիչ 25-ամյա Էդգար Մելիքսեթյանն է։
Նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, գյուղում համագյուղացու տանը վիճաբանություն է տեղի ունեցել Է. Մելիքսեթյանի ու ևս 1 անձի միջև։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ անձը 19-ամյա Նաիրի Մաթևոսյանն է։
Վերջինը վիճաբանության մասին հայտնել է իր հորը՝ 43-ամյա Վիգեն Մաթևոսյանին, ով գյուղում հայտնի է «Պոշոլանց Վիգեն» մականվամբ, ինչից հետո վերջինն էլ, ըստ նախնական տեղեկությունների, վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում դեռևս չպարզված հրազենից կրակել է Է. Մելիքսեթյանի վրա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: