Մեր տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 25-ին Արցախում հակառակորդի գործողությունների հետևանքով զոհված երկու պայմանագրային զինծառայողները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ էին։ Վիրավորների թվում կան ժամկետային զինծառայողներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է: