Hraparak.am-ի տեղեկություններով՝ Արցախում կա ևս երկու զոհ։ Քարագլուխ բարձունքի համար թեժ մարտեր են ընթանում. հայկական կողմն ունի արդեն 4 զոհ։ Զոհվածները Ստեփանակերտ քաղաքից են, պայմանագրային զինծառայողներ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը՝ Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի: Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:

Աղբյուրը՝ Hraparak.am