Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է տրակտորն աշխատանքներ կատարում Արցախի Ասկերանի շրջանի Պառուխ գյուղի մոտ գտնվող մարտական դիրքերի մոտակա հատվածում:
Սոցցանցերի որոշ օգտատերեր և նույնիսկ իշխանամետ լրատվամիջոցներ գրել են, թե իբր ադրբեջանցիները տրակտորի օգնությամբ ամրացնում են դիրքերը «խաղաղապահների աչքի առաջ»։ Հիմա բացատրում ենք։ Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարությանը մոտ կանգնած աղբյուրից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ ռուս զինվորականները հատուկ տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում շփման գծի դիրքերին մոտենալու ուղիները ոչնչացնելու ուղղությամբ:
Ճանապարհներին ստեղծվում են արհեստական արգելքներ ու փոսեր։ Աշխատանքներն իրականացվում են հակամարտող կողմերի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, համաձայն որի՝ կողմերն այդ հատվածի մարտական դիրքերից դուրս են բերում ուժերն անվտանգ հեռավորության վրա։
Նման միջոցները ձեռնարկվում են զինված միջադեպերը կանխելու ու ավելորդ կորուստներից խուսափելու նպատակով։ Այժմ, որպեսզի կողմերից ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա կրկին վերադառնալ և զբաղեցնել այդ հենակետերը, խաղաղապահները որոշել են հողին հավասարեցնել դեպի դրանց տանող ճանապարհները։
Եվ տեսանյութում ոչ մի նշան անգամ չկա, թե տեխնիկան ադրբեջանական բանակին է պատկանում»»։