Խաղաղության օրակարգը այն օրակարգն է, որը, մեր խորին համոզմամբ, բխում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերից, ինչը հաստատվել է վերջին ընտրությունների արդյունքում մեր քաղաքացիների մեծամասնության կողմից։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

«Մեր կարևորագույն առաքելությունն այս պահին որևէ պարագայում չշեղվելն է այդ օրակարգից, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, գնահատում ենք որպես սադրանք ու գործողություններ՝ միտված ամեն կերպ հեղինակազրկելու, արժեզրկելու խաղաղության օրակարգը», - ասաց ՔՊ-ական պատգամավորը։