Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ ա Շանայի առթիվ:
Ուղերձում ասվում է.
«Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ:
Մեր երկու ժողովուրդների մշակութային, քաղաքակրթական եւ քաղաքական կապերն ունեն դարերի եւ հազարամյակների պատմություն: Մենք ուրախ ենք, որ դրանք ժամանակի ընթացքում հարստանում են, այդ թվում նաեւ Հայաստանում ապրող ու գործող հրեական համայնքի ջանքերով:
Մենք այսօր կիսում ենք ձեր ուրախությունը եւ մեր հրեա հայրենակիցներին մաղթում տոնական տրամադրություն, նորանոր հաջողություններ ինչպես համայնքային, այնպես էլ անձնական կյանքում»: