Բաքվի Բանիգադինսկի շրջանում հարձակում է տեղի ունեցել տեղի բնակիչ 1955 թվականին ծրված Բագադուր Ֆահրի օղլուի վրա: Գրում է  Vesti.az ադրբեջանական կայքը:

Ուղիղ 14:00-ին Նախչիվանի փողոցում մի երիտասարդ կացինով հարձակվել է Ֆահրիի վրա և հարվածել գլխին: Եթե անցորդները ժամանակին չարձագանքեին, ապա երիտասարդը կսպաներ Բագատուր Ֆահրիին:

Հետաքննական աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ հանցագործը Սումգաիթի բնակիչ  1988 թվականին ծնված Ալիև Սունաֆիգ Գաբիլ օղլուն էր:

Նախնական տեղեկություններով` Բագատուր Ֆահրին եկել էր Սումբաիթ Ալիևի կնոջ հետ գաղտնի հանդիպելու նպատակով:

Ալիևին ձերբակալել են: Նա խոստովանել է իր մեղքը: Իսկ նրա կնոջ սիրեկանը այժմ «հանգստանում» է բժշկական կենտրոնում` գլխուղեղրի վնասվածքով: