Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գիծը հատել են Փառուխի շրջանում, որով խախտել են եռակողմ հայտարարության 1-ին կետը: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշում է կայացրել պահուստային ուժեր տեղակայել Ադրբեջանի զորքերի հետագա առաջխաղացումը կանխելու համար։ Այս մասին ասված է ռուս խաղաղապահ զորակազմի տելեգրամյան ալիքում տարածած հաղորդագրության մեջ։


Ներկայումս բնակավայրը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Ռուս խաղաղապահները լուսանկարներ են հրապարակել։