«Դեմ ենք Ռուսաստանի հետ մաքսային միությանը» անունով ֆեյսբուքյան նոր խումբ է բացվել, որտեղ նախաձեռնողները հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ «Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն»

Խմբում նաև հայտարարություն կա, որ Մաքսային միությանն անդամակցելուն դեմ քաղաքացիներն այսօր կարող են հավաքվել Բաղրամյան պողոտայում. «Դե՞մ ես Մաքսային միությանը, բոլոր ճանապարհները տանում են Բաղրամյան 26»: