ՀՀ ԱԳ նախարարը կայցելի Վրաստան։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
«Մարտի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։
Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի հետ»,–հայտնում են նախարարությունից։