Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն հրաժարվել է մասնակցել ապրիլի 1-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի վիճակահանությունը, հաղորդում է ֆրանսիական L’Équipe-ը։

Քաթարի կողմը ցանկացել է վիճակահանության արարողության գլխավոր հյուրի դերում տեսնել հենց Մբապեին եւ այդ մասին համաձայնության է հասել ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, սակայն Մբապեն հրաժարվել է՝ պատճառաբանելով առաջիկա հանդիպմանը պատրաստվելու եւ Ֆրանսիայի հավաքականի ավագ չլինելու հանգամանքները։


Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում ՊՍԺ-ն ապրիլի 3-ին կմրցի «Լորիանի» հետ։