Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ձեռքի վիրահատության է ենթարկվել։ Նա վնասվածքն ստացել էր Նորվեգիայի հավաքականի հետ ընկերական խաղում։
Հետազոտության արդյունքում Վարազդատ Հարոյանի մոտ ախտորոշվել էր աջ նախաբազկի երկու կոտրվածք, որոնցից մեկը՝ տեղաշարժով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նորվեգացիներին պարտվել էր 0։9 հաշվով։