ՀՀ նախագահի նստավայրի դիմաց են հավաքվել մի խումբ քաղաքացիներ, ովքեր դեմ են Հայաստանի Մաքսային միություն անդամագրվելուն:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, նրանց թիվը գնալով ավելանում է:
«Բարև Երևան» դաշինքի քարտուղար Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ակցիան որևէ մեկի կողմից կազմակերպված կամ ուղորդված չէ, այլ այստեղ են հավաքվել միայն այն քաղաքցիները, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը:
Դ. Սանասարյանի համար Սերժ Սարգսյանի հայտարարությունը գրոշի արժեք չունի:
Նրա խոսքերով, իրենք եկել են այստեղ, որպեսզի մեսսիջ հղեն նախագահին, որ վերջինս չգնա այդ քայլիհն և չանդամակցի մաքսային միությանը:
Այն որոշումը, որը կայացվել է առանց հանրաքվեի կամ ժողովրդի կարծիքը հարցնելու, Դավիթ Սանասարյանի կարծիքով չի կարող օրինական համարվել:
Ակցիայի մասնակիցների ձեռքում պաստառներ կան, որոնց վրա փակցված է Սերժ Սարգսյանի նկարը և վանկարկումներով կոչ են անում հրաժարվել երեկվա հայտարարությունից:


