«Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվել է Վլադիմիր Զելենսկիի տեսաուղերձը:
«Աջակցեք մեզ ինչով կարող եք, բայց մի լռեք, և այդ ժամանակ կլինի խաղաղություն»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա կոչ է արել սոցիալական ցանցերով և հեռուստատեսությամբ ճշմարտությունն ասել ռազմական գործողության մասին: