Հայաստանի հավաքականի և Դորտմունդի Բուրուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ընդգրկվել է Գերմանիայի առաջնության Բունդեսլիգայի լավագույն քառյակի ցանկում:
Տուրի լավագույն գոլը որոշելու համար Բունդեսլիգայի պաշտոնական կայքում քվեարկություն է ընթանում, որը տևելու է մինչ ուրբաթ օրը: Այս պահին առաջատարը Մխիթարյանի Այնտրախտի Ֆրանկֆուտի դարպասին երկրորդ գոլն է, որը հավաքել է ձայների 75.18%-ը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը Այնտրախտի դեմ խաղում Դորտմունդի Բորուսիան հաղթանակն տարավ 2:1 հաշվով: Ընդ որում երկու գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը: Այժմ Բորուսիան Բունդեսլիգայի միանձնյա առաջատարն է: