«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գրառումը․ «Այս օրերին մեր երկիրն ապրում է նոր լարվածությամբ՝ ապրիլի 6-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Բրյուսելում նախատեսված հանդիպումից առաջ չարագուշակ լուրեր են պտտվում կապիտուլյացիոն նոր համաձայնագրի վերաբերյալ, Ադրբեջանը պաշնոնապես ներկայացրել է «խաղաղ կարգավորման» իր առաջարկները, որոնք փաստացի Արցախի վերջնական հանձնում են նշանակում, Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ հստակ արձագանք դրան չեն տվել և փորձում են հայ հանրությանը շարունակաբար պահել անորոշության մեջ»։